Մայր մեղուն բեղմնավորվում է 1 անգամ, և դրանից հետո կարող է ձվարկել 4 տարի: Ձվարկել բառի տակ պետք է հասկանալ - ձվարկություն, որի արդյունքում ծնվում է իգական սերունդը, այսիքն աղջիկ՝ աշխատավոր մեղուները: Չբեղմնավորված մայրը նույնպես կարող է ձվարկել, բայց այդ դեպքում ի հայտ կգան միայն արու մեղուներ, այսինքն բոռեր, որի շարունակականությունը կբերի ընտանիքի կործանմանը: Մայրը ծնվելուց հետո պետք է թռիչք կատարի՝ արու մեղունրի հետ զուգավորվելու: Սեռական հասուն է դառնում 5-8 օրվա ընթացքում, հազվադեպ դեպքում 3 օրվա ընթացքում: Մայրը սեռական հասուն դառնալուց հետո բարենպաստ տաք արևոտ եղանակին, +17-ից ոչ ցածր, թռիքչ է կատարում, և իր ֆերամոններով գրավում շրջապատում եղած արուների՝ բոռերի ուշադրությունը, որից հետո տեղի է ունեում զուգավորման պրոցեսը: Այն տեղի է ունենում օդում, մորը բեղմնավորող արուն, բեղմնավորելուց անմիջապես հետո մահանում է: Լավ բեղմնավորում է կոչվում, եթե մայրը բեղմնավորվում է մի քանի բոռերի հետ: Եթե մայրը բեղմնավորվի իր հետ արյունակցական կապ ունեցող բոռերի հետ, ապա դա կոչվում է ինբրիդինգ, որի բարձր տոկոսը բերում է ընտանիքի բերքատվության նվազմանը: Իսկ եթե մայրը բեղմնավորվում է իր հետ ոչ մի արյունակցական կապ չունեցող արուների հետ, ապա դա կոչվում է հետերոզիս, որը բերում է ընտանիքի գեր-բերքատվությանը: Այդ իսկ պատճառով, խորհուրդ է տրվում մեղապահներին "թարմ արյուն" բերել մեղվանոց՝ մայրեր կամ արուներ, որոնք ոչ մի արյունակցական կապ չունեն այդ մեղվանոցի հետ: Ստորև տեսանյութում մեղու.ամ-ին հաջողվել է նկարահանել բեղմնավորումից հետո բույն վերադարձող մեղվամորը: Տեսանյութի մեջ մոր հետնամասի սպիտակ գույնը արու մեղվի թողած օրգանն է, որով հաստատվում է բեղմնավորման փաստը: