Կրեմ մեղրի ամբողջական բաղադրությունը բաղկացած է միայն մեղրից: Երբեմն այդ բաղադրությանը ավելացնում են տարբեր
մրգերի սուբլիմացված փոշի՝ էլ ավելի յուրահատուկ համային հատկություններ հաղորդելու համար: Կրեմ մեղրը ստացվում է հետևյալ
կերպ: Վերցվում է բյուրաղացած և չբյուրեղացած մեղր՝ 1:10 հարբերությամբ (Օրինակ - 1 կգ բյուրեղացած, 10 կգ ջրիկ մեղր):
Այդ ամենը լցվում է հատուկ ռեժիմով աշխատող հարիչի մեջ, և 7 օր հատուկ ծրագրով, դադարներով այն խփվում է: Բյուրեղացած
մեղրը հանդիսանում է կատալիզատոր, որը ջրիկ մեղրի մեջ ծնում է նոր բյուրեղներ, և հարելու օգնությամբ այդ բյուրեղները
չեզոքացվում են: Այդպիսով մեղրը բերվում է մի այնպիսի բաղադրության, որից հետո այն այլևս չի բյուրեղանում, այն ստանում է կրեմի տեսք՝
սպիտակ և փափուկ: Կրեմ մեղրը երեխաների ամենասիրած քաղցրավենիքն է: Այն հաճույքով է ուտվում, համեղ է, և իր մեջ պահպանում է
մեղրի բոլոր օգտակար հատկությունները: Ստորև տեսանյութում ներկայացված է կրեմ մեղրի պատրաստման էքսպրես մեթոդը, որը ուղղակի
նման է կրեմ մեղրի, քանի որ նման եղանակով ստացված կրեմ մեղրը մի քանի օրից նորից հետ է գալիս իր սկզբնական տեսքին: